Դէմքեր

Ալեքսանդր Թամանեան (1878-1936)

Հայ ճարտարապետ, ճարտարապետութեան ակադեմիկոս (1914 թ), ՀՍՍՀ ճարտարտապետ (1926 թ․)։ 1904 թուականին աւարտած է Պետերբուրգի բարձրագոյն գեղարուեստի ուսումնարանի ճարտարապետութեան բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։ 1917թ. Ալեքսանդր Թամանեանը կը ստանձնէ Պետրոգրադի գեղարուեստի ակադեմիայի խորհուրդի նախագահի պաշտօնը, կ՚ընտրուի արուեստի գործիչներու միութեան նախագահ: 1919-ին կը տեղափոխուի Երեւան, 1921 թուականին՝ Իրան։ 1923-ին կը հրաւիրուի Հայաստան։ Թամանեանը կը դառնայ Ժողկոմխորհին կից պատմական յուշարձաններու պահպանման կոմիտէի ղեկավարը 1923 թուականէն։ Ալեքսանդր Թամանեան կեանքէն կը հեռանայ1936թ. Փետրուար20-ին: Թամանեանի առաջին ճարտարապետական աշխատանքն է Երեւանի գլխաւոր յատակագիծը ։ Բազմաթիւ բնակավայրերու կողքին, Երեւանի մէջ անոր նախագծով կառուցուած են աստղադիտարանը (1930-1935), Երեւանի բժշկական ինստիտուտի անատոմիկումի մասնաշէնքը (1926-1933), անասնաբուժական, պոլիտեխնիկական, ֆիզիոթերապետիկ ինստիտուտներու շէնքերը (1927-1932), հանրային գրադարանի(1932-1938) եւ պետհամալսարանի աստղադիտարանի շէնքերը,Այղր լճի գողտրիկ ջրհան կայանը։ Անոր նախագծով կառուցուած է նաեւ Կառավարութեան տունը (1926-1929), Օպերայի եւ բալետի թատրոնը (1926-1953)։

Facebook Iconfacebook like buttonYouTube Icon