Կազմակերպութեամբ Համազգայինի գեղարուեստներու դպրոցի խնամակալութեան եւ «Բ. Կանաչեան» երաժշտական քոլեճին, հովանաւորութեամբ «Էլ. Այ. Եու.» համալսարանին, Կիրակի, 21 Մայիս 2017-ի երեկոյեան ժամը 8:00-ին, Ազգային Եղիշէ Մանուկեան քոլեճի «Սիրան Մանուկեան» սրահին մէջ տեղի ունեցաւ Համազգայինի կիթառահարներու համոյթին եւ «Տաւիղ» նուագախումբին ելոյթը` գեղարուեստական ղեկավարութեամբ եւ խմբավարութեամբ Մկրտիչ Միքայէլեանի:
Յայտագիրի առաջին բաժինով ելոյթ ունեցաւ կիթառահարներու համոյթը` հետեւեալ գործերով. Allemande (J. S. Bach), Pavane (Gabriel Faure), Mazurka (Francisco Tarrega), Duo 11, Duo 12 եւ Duo 13 (M. Carcassi), (Milonga), Danca Popular De Minas Gerais (Catarere), Danca Popular Do Nordeste (Xote), Tango Ten Pie, Les Trois Mousquetaires (Susan Mcdonald), La Cumparsita (G. Matos Rodriquez):