2018 թ. Մայիսի 15-16-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունենալու «Կրթամշակութային կեանքը Հայաստանի առաջին Հանրապետութեան տարիներին» խորագրով գիտաժողով` նուիրուած Հայաստանի առաջին Հանրապետութեան 100-ամեակին եւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան հիմնադրման 90-ամեակին: Գիտաժողովը կազմակերպուում է Երեւանի պետական համալսարանի, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան եւ ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիայի համատեղ ջանքերով:
Գիտաժողովը նպատակ ունի համակողմանիօրէն, գիտական արդիական չափանիշներով քննելու Առաջին Հանրապետութեան տարիներին ձեւաւորուած գրական-մշակութային կեանքը եւ դրա առանձնայատկութիւնները, անդրադառնալու գիտութեան եւ կրթութեան ոլորտում պետական քաղաքականութեան հիմքերին, այդ թուում՝ ձեւաւորուող հանրակրթական համակարգին, բարձրագոյն կրթական օջախների կազմակերպմանը եւ դրանց կրթական գործունէութեանը, գիտութեան տարբեր ճիւղերի զարգացմանն ու հիմնական գիտական նուաճումներին, պարբերական մամուլին եւ հրատարակչական գործին, նոր հայեացքով արժեւորելու Առաջին Հանրապետութեան հոգեւոր-մշակութային գործիչների, լուսաւորիչ մանկավարժների ծաւալած գործունէութիւնը եւ ձեւաւորուած կրթամշակութային կեանքի ազդեցութիւններին Սփիւռքի հետագայ կրթական եւ մշակութային կեանքի ձեւաւորման վրայ:
Գիտաժողովին հրաւիրուում են գիտնականներ Հայաստանից, Արցախից եւ Սփիւռքից։
Գիտաժողովի ծրագրային յանձնախմբի կազմն է.
Արամ Սիմոնեան – ԵՊՀ ռեկտոր
Աշոտ Մելքոնեան – ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի տնօրէն
Արմէն Քլոտ Մութաֆեան – ՀՀ ԳԱԱ արտասահմանեան անդամ, պատմութեան դոկտոր
Անահիտ Տէր-Մինասեան – Սորբոն- Փարիզ 1 համալսարանի պրոֆեսոր, պատմաբան
Կարէն Խաչատրեան – ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի փոխտնօրէն
Մենուա Սողոմոնեան – ԵՊՀ գիտական քարտուղար
Մհեր Հովհաննիսեան – ԵՊՀ հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի փոխտնօրէն
Գուրգէն Վարդանեան – ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի գիտաշխատող
Գիտաժողովին զեկուցումներով հանդէս գալու յայտերի եւ զեկուցումների թեզիսների ընդունման վերջնաժամկէտն է`2018 թ. Մարտի 15-ը:
Գիտաժողովի անցկացման վայրն է՝
ք. Երեւան, Ալեք-Մանուկեան 1, Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշէնքի 5-րդ յարկ, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճ:
Չափորոշիչներ՝
Զեկուցումները ներկայացնել էլեկտրոնային կրիչով (USB) կամ հետեւեալ էլ հասցէներին`hayastan@hamazkayin.com եւ instarmstud@gmail.com (տեքստը` Word, նկարները` TIFF կամ բարձրորակ JPG): Զեկուցումների պատրաստման եւ ներկայացման լեզուն հայերէնն է: Զեկուցումները պէտք է ունենան ամփոփում (անգլերէն, շուրջ 300 բառ):
1. Տառատեսակը հայերէն` Sylfaen, անգլերէնը` Times New Roman:
2. Տառաչափը` 12, միջտողային բացատը` 1.5:
3. Զեկուցման սկզբում դրուում են հեղինակի անունը, ազգանունը (գլխատառերով), վերնագիրը (գլխատառերով), զեկուցման վերջում նշուում են հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտօնը, էլեկտրոնային հասցէի անուանումը:
4. Յղումները տրուում են տողատակում` աճման կարգով, տառաչափը` 10, նշուում են աղբիւրի հեղինակը, վերնագիրը, հատորը, հրատարակութեան տեղը, տարեթիւը (մամուլի դէպքում` նաեւ համարը) եւ էջը:
5. Տալ հայերէն եւ անգլերէն 10-ական բանալի բառ:
Անհրաժեշտ է յայտերը եւ թեզիսները լրացնել համացանցով մուտք գործելով` https://goo.gl/RgnaaD
Հարցերի պարագայում դիմել`
«Համազգայինի» Հայաստանի գրասենեակ `
ք. Երեւան, Մաշտոց 37/14
Հեռ. (+374 10) 53 39 49
էլ հասցէ` hayastan@hamazkayin.com
ԵՊՀ, Հայագիտական հետազօտութիւնների
ինստիտուտ`
Երեւան, Ալեք-Մանուկեան 1, ԵՊՀ 2-րդ մասնաշէնք,
5-րդ յարկ, ընդունարան
Հեռ.՝(+374 60) 710092
Էլ հասցէ` instarmstud@gmail.com
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԷ
Մհեր Յովհաննիսեան – ԵՊՀ հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի
փոխտնօրէն (կոմիտէի նախագահ)
Վիգէն Թիւֆէնքճեան – Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան ԿՎ անդամ, դոկտոր, գրականագէտ
Նարէ Միքայէլեան – Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի տնօրէն
Յակոբ Մուրադեան – ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի գիտական քարտուղար
Նարինէ Նուշերվանեան – ՀՀԻ սփիւռքագիտական հետազօտութիւնների բաժնի լաբորանտ, ասպիրանտ
Ռոբերտ Սուքիասեան- ՀՀԻ ցեղասպանագիտութեան բաժնի լաբորանտ, ասպիրանտ
Աւետիս Ափոշեան – ՀՀԻ վիրտուալ հայագիտութեան եւ տեղեկատուութեան բաժնի լաբորանտ