News & Events

Հայոց ցեղասպանութեան 100- ամեայ տարելիցին նուիրուած բացառիկ համերգ Իտալիայում

Date: 06/04/2015

2015թ. Ապրիլի 12-ին Լա Ֆենիչէ թատրոնում տեղի ունեցաւ Ֆենիչէ ֆիլհարմոնիք նուագախմբի 2015թ. համերգաշրջանի վեց համերգներից երկրորդը: Համերգը նշանաւորուեց ծրագրի իւրայատուկ ընդգրկմամբ,  արտիստների կազմով եւ իրադարձութեամբ, որով այն ոգեշնչուած էր:  Երաժշտական հանդիսութիւնը վստահուած էր երկու հեղինակաւոր կատարողների՝ ֆինն տիրիժոր Սիւզաննա Մէլկկիին /Susanna Mälkki/ (առաջին կինը Ֆենիչէ ֆիլհարմոնիկի բեմում) եւ իտալացի թաւջութակահար Մարիօ Պրունելլոյին /Mario Brunello/:

Համերգը՝ կազմակերպուած Վենետիկի Հայ Մշակոյթի Ուսումնասիրութեան եւ Վաւերագրումի Կենտրոնի կողմից, Իտալիայում Հայաստանի դեսպանատան եւ Ֆենիչէ թատրոնի հիմնադրամի հետ համագործակցութեամբ,  Վենետիկի ռեգիոնալ խորհրդի հովանաւորութեան ներքոյ, նպատակ ունէր յիշատակելու Հայոց ցեղասպանութեան հարիւրամեակը, ցեղասպանութիւն՝ սերմանուած Քեմալ Աթաթուրքի եւ նրա գաղափարակիցների կողմից, իրագործուած 1915–1923թթ. Օսմանեան կայսրութեան երիտթուրքական ղեկավարութեան կողմից եւ մինչ օրս կտրականապէս մերժուած ժամանակակից աշխարհիկ Թուրքիայի  կողմից:

Մանրամասնութիւնները կարդալ այստեղ:

Facebook Iconfacebook like buttonYouTube Icon