News & Events

«Համազգայինի Արշակ եւ Սօֆի Գոլստըն ճեմարան»-ի աւարտական դասարանի աշակերտները Հայաստանում

[ssba]

4 Յուլիս 2016-ին «Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան» երեւանեան գրասենեակ էին այցելել Աւստրալիայի «Համազգայինի Արշակ եւ Սօֆի Գոլստըն ճեմարան»-ի աւարտական դասարանների աշակերտները՝ տնօրէն Էտի Տեմիրճեանի եւ դպրոցի ուսուցիչների ուղեկցութեամբ: Արդէն աւանդական է դարձել Գոլստըն վարժարանի աշակերտների այցը մայր հայրենիք. այն հրաշալի առիթ է Հայաստանի հասարակական եւ քաղաքական իրողութիւններին ծանօթանալու, նրա հարուստ աւանդոյթները մօտիկից ճանաչելու, պարզապէս հայրենիքի բոյրը վայելելու համար:


Վարժարանի պատուիրակությանը դիմաւորեց «Համազգային հայ կրթական ու մշակութային հիմնադրամ»-ի նախագահ Լիլիթ Գալստեանը: Ողջունելով աշակերտներին եւ նրանց ուղեկցող ուսուցիչներին, Լիլիթ Գալստեանը խօսեց Համազգայինի առաքելութեան, նրա մեծ ու աշխարհասփիւռ ընտանիքի գործունէութեան և ձեռքբերումների մասին, կարեւորեց Համազգայինի անցած ճանապարհը, ինչպէս նաև անդրադարձաւ ապագայի ծրագրերում երիտասարդ սերնդի կարեւոր յանձնառութեանն ու դերին։ Այնուհետեւ ծաւալուած քննարկման ու զրոյցի ընթացքում սաները կիսեցին իրենց տպաւորութիւնները, խօսեցին ազգային արժէքների ու մշակոյթի պահպանման կարեւորութեան մասին: Աշակերտներն իրենց հիացմունքը յայտնեցին պատմամշակութային կոթողների ու ազգային ճարտարապետութեան շուրջ: Նրանց հաճելիօրէն զարմացրել էր Երեւանի ժամանակակից շունչը, այդ թւում այցելութիւնը ՀՀ Ազգային ժողով եւ Սփիւռքի նախարարութիւն։


Ջերմ ու մտերմիկ հանդիպումը եզրափակուեց բարեկամական լուսանկարով ու հայրենիք վերադարձի հաստատ խոստումով։

Facebook Iconfacebook like buttonYouTube Icon